Դատարանը վերացրեց Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |pastinfo.am|
19:02 - 07 սեպտեմբերի, 2020

Դատարանը վերացրեց Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդել էր վերացնել Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը։ Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ ընտրված խափանման միջոցն այս պահի դրությամբ առնվազն հիմնավոր չէ և անիմաստ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել