aliq.ge: Վրաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Ապաքինվել է 4 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1773 է, ապաքինմանը` 1345:
Վարակման դեպքերից 25-ն արձանագրվել է Աջարիայում:
Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
comment.count (0)