Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին |armenpress.am|
14:31 - 09 սեպտեմբերի, 2020

Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին |armenpress.am|

armenpress.am: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի խորհրդարանի նախագահին:

Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ, թե' հասարակությանը, թե' ԱԺ պատգամավորներին, թե' անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը, սակայն, նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել