Վենեսուելան կրկին հայտնվել է մթության մեջ. Մադուրոն զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել |tert.am|
06:44 - 23 հուլիսի, 2019

Վենեսուելան կրկին հայտնվել է մթության մեջ. Մադուրոն զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել |tert.am|

tert.am: Հուլիսի 22-ին Վենեսուելայում հերթական անգամ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, հաղորդում է BBC-ն: Անջատումները սկսվել են տեղի ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում և գրանցվել երկրի ամբողջ տարածքում:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել:

«Մեր հայրենիքի հանգստության և խաղաղության դեմ արված նոր հանցավոր հարձակման ֆոնին կառավարությունն ու զինված ուժերը քաղաքացիների կողքին են: Մենք կրկին ցույց կտանք մեր աննկուն կամքը»,- թվիթերյան իր էջում գրել է Մադուրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել