Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել. Bloomberg |tert.am|
11:24 - 17 օգոստոսի, 2019

Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել. Bloomberg |tert.am|

tert.am։ Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարող են տնտեսապես շահավետ լինել Ռուսաստանի համար, գրում է Bloomberg-ը:

Մասնավորապես, Իրանից կամ Վենեսուելայից նավթ գնել ցանկացող պետությունների հանդեպ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքի ֆոնին աճել է ռուսական նավթի պահանջարկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դրա հետևանքով անցյալ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հուլիս ընկած ժամանակահատվածում ՌԴ նավթագործները լրացուցիչ առնվազն 905 մլն դոլար են ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել