Վենեսուելայում անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով մոտ 7000 մարդ է սպանվել. ՄԱԿ |tert.am|
07:07 - 05 հուլիսի, 2019

Վենեսուելայում անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով մոտ 7000 մարդ է սպանվել. ՄԱԿ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում հուլիսի 4-ին հայտարարել են, որ Վենեսուելայում անվտանգության ուժերի գործողությունների ժամանակ մոտ յոթ հազար մարդ է սպանվել, հաղորդում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ մահացածների մեծ մասը «մահապատժի» զոհ են դարձել, իսկ ձերբակալված և սպանված քաղաքացիների հետ կապված իրողությունն իշխանություններին ներկայացվել է այնպես, որ վերջիններս են դիմադրություն ցույց տվել ոստիկանությանը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անվտանգության ուժերի կողմից սպանությունների թիվը չափազանց բարձր է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել