Յոշիհիդե Սուգան՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետ |azatutyun.am|
14:17 - 14 սեպտեմբերի, 2020

Յոշիհիդե Սուգան՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայտնի է Ճապոնիայի հաջորդ վարչապետի անունը։ Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները այսօր Տոկիոյում կայացած քվեարկության ընթացքում կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգային ընտրել են քաղաքական այս ուժի ղեկավարի պաշտոնում։

Ճապոնական Սահմանադրության համաձայն՝ հենց իշխող կուսակցության ղեկավարն է ստանձնում վարչապետի պարտականությունները։

Սուգայի օգտին են քվեարկել լիբերալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության 394 անդամներից 377-ը։

Ճապոնիայի խորհրդարանը Սուգային պաշտոնապես կառավարության ղեկավար կընտրի արդեն այս շաբաթ։

Վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ 2012-ի դեկտեմբերից պաշտոնավարող Սինձո Աբեն հայտարարել էր իր մոտալուտ հրաժարականի մասին։ Իր այդ քայլը Աբեն պատճառաբանել էր առողջական խնդիրներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել