Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին
13:24 - 23 փետրվարի, 2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց համար զգայուն հարցերում նրբանկատությամբ բնորոշվող մեր հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կխորանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համա¬գոր¬ծակցության խորացումը և բարձր է գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված շարունակական աջակցությունը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերություններում առկա բազմոլորտ ներուժը նորովի բացահայտելու ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել