ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
12:29 - 15 սեպտեմբերի, 2020

ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 տոկոս։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 5.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել