Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը   |armenpress.am|
15:49 - 25 սեպտեմբերի, 2020

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը |armenpress.am|

armenpress.am: Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել