Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ նշել, որ հանձնաժողովի անդամները քննարկել են 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում է ընդունվել թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։
Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը։
comment.count (0)