armtimes.com: Քիչ առաջ Ուկրաինայում, Խարկովում АН – 26 տիպի ռազմական ինքնաթիռ է կործանվել: Անձնակազմից բացի, ինքնաթիռում են գտնվել Խարկովի Օդային ուժերի համալսարանի կուրսանտները: Լրատվամիջոցների փոխանցմամբ, աղետը տեղի է ունեցել վայրէջքի պահին:
Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ, օդանավում գտնվել է 23 մարդ, նրանցից 18-ը, հաստատված տվյալներով, զոհվել են: Խարկովի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Ալեքսեյ Կուչերը հայտնել է, որ ողջ մնացածներ կան, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինքնաթիռը վայրէջքի պահին ուժգին բախվել է գետնին, բռնկվել ու սկսել ամբողջությամբ այրվել:
Չուգուեվա բնակավայրի բնակիչները, որի մոտակայքում է տեղի ունեցել դեպքը, հրապարակել են տեսանյութեր՝ վառվող ինքնաթիռից:
comment.count (0)