Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշում է, որ հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ինքը մեկնում է առաջնագիծ։ Նա բոլորին կոչ արեց անհապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։
comment.count (0)