Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|
14:02 - 03 հոկտեմբերի, 2020

Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները ցանկացած ձևաչափով կազմակերպելու հարցում:

«Ես դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հնարավորինս արագ կրակը դադարեցնելու և երկխոսությունը վերականգնելու կոչով: Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», - Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ընդգծելով նրանց հատուկ առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում:

Վրաստանի նախագահը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ անդրկովկասյան բոլոր երեք երկրները ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում անդորրը խիստ անհրաժեշտ են Եվրոպական միությանը, որը պետք է բոլոր ջանքեր գործադրի հանուն խաղաղության և լարվածության թուլացման», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել