Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում |azatutyun.am|
15:47 - 03 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, քանի որ այդ երկրի տարածքը կրակի տակ է հայտնվում:

«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողությունները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայաստանյան տարածքները պարբերաբար թիրախավորվում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պետք է խիստ սահմանափակել այցերը Հայաստան և այդ երկիր մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում վիրավորվել են մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ «Լե Մոնդ» պարբերականից: Հայ բժիշկները Ստեփանակերտում, ապա Երևանում փրկել են ֆրանսիացի լրագրող Ռաֆաել Յաղոբզադեհի կյանքը: Վիրավորներին հատուկ օդանավով վերադարձրել են Ֆրանսիա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել