ԿԳՄՍՆ-ը հրավիրում է փոխարինելու զորակոչված ուսուցիչներին
16:23 - 06 հոկտեմբերի, 2020

ԿԳՄՍՆ-ը հրավիրում է փոխարինելու զորակոչված ուսուցիչներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել