ԱՄՆ-ը պետք է կանգնի Ադրբեջանի ահաբեկչության դեմ և գործի հիմա. ԱՄՆ կոնգրեսական

 |factor.am|
09:51 - 11 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ը պետք է կանգնի Ադրբեջանի ահաբեկչության դեմ և գործի հիմա. ԱՄՆ կոնգրեսական |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Թիջի Քոքսը ֆեյսբուքի իր էջում Շուշիի Ղազանչեցոց հրետակոծված եկեղուցուց նկար է հրապարակել ու գրառում կատարել.

«Ադրբեջանի կողմից հարգանքի լիակատար բացակայությունը Արցախի դեմ կրակը դադարեցնելու վերաբերյալ վերջին պայմանավորվածության նկատմամբ պատճառներից ընդամենը մեկն է, որի հիմքով Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, պատժի ենթարկի հարյուրավոր մարդկանց կորուստների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաներին և վերանայի Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները: Արդեն երկու շաբաթ նրանք ագրեսիվորեն ոտնահարում են մարդու իրավունքները և շարունակում են սաստկացնել բռնությունները հայերի նկատմամբ: ԱՄՆ-ը պետք է կանգնի ահաբեկչության դեմ և գործի հիմա»:  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել