Լոս Անջելեսի հայերը Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի ճակատին  |armtimes.com|
09:48 - 12 հոկտեմբերի, 2020

Լոս Անջելեսի հայերը Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի ճակատին |armtimes.com|

armtimes.com: Լոս Անջելեսում շարունակվում են ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ անաչառ հրապարակումների պահանջով մեկնարկած լայնամասշտաբ, բազմամարդ ցույցերը՝ տեղի հայ համայնքի կողմից: 

Լոս Անջելեսի հայությունը Արցախի թիկունքին է, եւ այդ մասին հայտարարում են բողոքի երթով, ավտոերթով, քայլերթով, բազմամարդ հավաքներով ու կոչերով:

Այսօր հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ իրենց պահանջներն են հնչեցրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ: Հայերը լուսային էֆեկտով Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով պատերազմում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության կապակցությամբ:

LAPD-ի տվյալներով, շուրջ 170 000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկած հաղթական երթին Լոս Անջելեսում: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել