«Պատիվ ունեի կանգնել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան դատապարտող հազարավոր մարդկանց կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման
 |armtimes.com|
10:46 - 12 հոկտեմբերի, 2020

«Պատիվ ունեի կանգնել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան դատապարտող հազարավոր մարդկանց կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ նշել, որ ինչպես ավելի վաղ խոստացել էր, հոկտեմբերի 11-ին մասնակցել է հայերի բազմահազարանոց բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության առջեւ:

«Այսօր պատիվ ունեի կանգնել հազարավոր մարդկանց կողքին, որոնք Լոս Անջելեսում մասնակցում էին «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախում և Հայաստանում»,- գրել է կոնգրեսականը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել