Թուրքիայի հռետորաբանությունը հետզհետե ավելի ռազմաշունչ է դառնում. Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին
 |azatutyun.am|
19:58 - 15 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի հռետորաբանությունը հետզհետե ավելի ռազմաշունչ է դառնում. Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններիընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայկլերի դիմելու համար:

«Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին:

«Ինչո՞ւ Եվրոպական միությունը չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին»: Պատասխանելով այդ հարցին, Եվրախորհրդարանի խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է Եվրամիության լիդերների հետ հանդիպումներում:

Հունաստանը և Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրոպայի միության գերագույն գործադիր մարմնից՝ Եվրոպական խորհրդից պահաջել են Թուրքիայի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ Միջերկրականում սադրիչ գործողություններ կատարելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել