Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

 |armenpress.am|
19:40 - 18 հոկտեմբերի, 2020

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները ծածանում են Հայաստանի, Արցախի դրոշները, բարձրացնում պաստառներ՝ Արցախի անկախության ճանաչման կոչով:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում:

WBA վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը նշեց, որ բոլորով միասին պետք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և անիրավությունների դեմ:  

Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին: Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի ՖրանսիայումԱդրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց  շարունակելու համար:

Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել