Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան
22:23 - 18 հոկտեմբերի, 2020

Այսօր 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

«Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց թե որ բնագիծը, որ տեղամասը, ինչ հաջողություն, ինչ առաջընթաց... Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում․ «կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»: 

Նրա խոսքով՝ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը: 

«Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել