Այն, որ Ադրբեջանը պատրաստ միակողմանի փոխանցել հայկական կողմի զոհերի դիերը, շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, և թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին. ճահճուտներում կենդանիներն ինչպես են հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչ մի բան չեմ տեսնում»,- նշեց նա։
Մեկնաբանելով ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի այն հայտարարությունը, որ զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել՝ Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում, հետևաբար չի կարող մեկնաբանել, թե կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում Վահրամ Պողոսյանը՝ ծուղակ ասելով։
Հովհաննիսյանը, եզրափակելով իր խոսքը, ասաց, որ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները:
«Արդեն որերորդ կնոջ հերոսությունների դրվագների մասին եմ լսում: Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կանայք»,- ընդգծեց նա։
comment.count (0)