«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|
16:19 - 19 հոկտեմբերի, 2020

«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացնում է Արցախի ինքնորոշման միակ ճանապարհը. այն արձանագրում է, որ հետդարձ չկա և չի ժխտում այն հանգամանքը, որ Արցախի անջատում արդեն տեղի է ունեցել: Այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

««Անջատում հանուն փրկության» գաղափարը, որ հնչեցվել է վարչապետի կողմից, նույնն է, ինչ ինքնորոշման իրավունքը, ուղղակի ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրաստիճան եղանակն է: Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել, ընդ որում անջատումը տեղի է ունեցել Խորհրդային միությունից և փաստը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է: Այս պահի դրությամբ մենք ունենք իրական վտանգ, որն ակնհայտ դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմի միջոցով, որի ակնհայտ նպատակն է օկուպացնել և գրավել Արցախը, եթե ոչ ավելին:

Այս սկզբունքը կանխում է հետ գնալու ճանապարհը, դրանով ուղարկվում է հստակ մեսիջ, որ հետ դարձի ճանապարհ չկա, որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության»-ը: Այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտի հետդարձի անթույլատրելիությունն ու անտրամաբանությունը, որովհետև չի կարելի մի միավոր միացնել ռասիստ ռեժիմին»,- ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հանրությունում «Անջատում հանուն փրկությանը» շատ ընդունված գաղափար է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել