Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Լինում են դեպքեր, երբ մեր ԶՈՒ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց դրանք ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ մեր զորքերը առաջ են գնում, մենք խփված հին սարքերը հրապարակում ենք։ Մեկ տասնյակից ավելի Բայրաքթար է խոցվել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որեւէ բնագծից հետ չենք քաշվել, որպեսզի այդ տարածքում նման խնդիր ունենանք։
«Նման խնդիր եղել է հիմնականում հարավում»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ պատերազմն ունի դժվար օրեր, զորքերի համար էլ հեշտ չէ նահանջելը։
«Երբեմն նահանջի մասին վերադասի մտահղացումը ստորադասը կամ շարքայինը կարող են չընկալել, կարող է թվալ՝ դա ստորացուցիչ բան է, բայց եթե վերադասն ունի պլան, ապա պետք է նահանջել, հակառակորդին ծուղակի մեջ գցել կամ մի այլ բան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
comment.count (0)