ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում
18:42 - 25 հոկտեմբերի, 2020

ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնում մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար:

Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»,- նշված է ՊԲ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել