ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը․
«Համանախագահները հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, ինչպես նաև մասնակցել են արգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ևս ներկա է եղել հանդիպումներին:
Համանախագահները կոողմերին հորդորել են անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության բոլոր կետերն անհապաղ իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել համաձայն նրանց ստանձնած պարտավորություններ, որոնք վերահաստատվել են Փարիզում հոկտեմբերի 18-ին:
Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի մշտադիտարկման պարամետրերը, և համապարփակ լուծման ուղղությամբ բովանդակային տարրերի քննարկում նախաձեռնելը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին համաձայնություն ձեռք բերելու և, ժամանակացույցին համապատասխան, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան»:
comment.count (0)