Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|
05:43 - 03 հուլիսի, 2019

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|

news.am։ Իսրայելը պատրաստվում է Պարսից ծոցում ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:

Նրա խոսքով՝ Իրանը կարող է պատահաբար դուրս գալ զսպման «մոխրագույն գոտուց»:
«Հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ իրանական ռեժիմի սխալ հաշվարկները կարող են հանգեցնել «մոխրագույն գոտուց» «կարմիր գոտի» անցմանը, այսինքն՝ ռազմական դիմակայության: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այդ պատճառով Իսրայելը շարունակում է մեծացնել իր ռազմական ուժը»,- ասել է Կացը:

Նա նաեւ նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմը հաջողություն կունենա՝ չնայած համաշխարհային այլ գերտերությունների սխալներին:

«Իրանն այդ պատերազմում շանսեր չունի»,- հավելել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել