Ալիևը ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության սառեցման ու այն իրենց մենաշնորհը համարելու մեջ

 |factor.am| |factor.am|
13:59 - 27 հոկտեմբերի, 2020

Ալիևը ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության սառեցման ու այն իրենց մենաշնորհը համարելու մեջ |factor.am| |factor.am|

factor.am: factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է եղել ղարաբաղյան հակամարտության սառեցմանը, այլ ոչ թե դրա կարգավորմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ըստ էության, Մինսկի խումբը, որպես պետությունների խումբ, ոչ մի գործունեություն չի դրսևորել, քանի որ համանախագահներն այդ գործունեությունն իրենց մենաշնորհն են համարում։ Եվ թե ինչի է սա հանգեցրել, մենք տեսնում ենք։ 28 տարվա մեջ ոչ մի առաջընթաց, ոչ մի արդյունք, միայն խոստումներ, միայն բյուրոկրատական գործընթացներ և, ըստ էության, մեզ այսօր թվում է, որ համանախագահների գործունեությունն ուղղված է եղել հակամարտության սառեցմանը, այլ ոչ թե դրա լուծմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Rai-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել