civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական Daily Telegraph թերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը կողմ է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, եթե դա վերջ կդնի Ադրբեջանի հետ շարունակվող թանկ պատերազմին։
Փաշինյանն ասել է, որ ռուսական չեզոք ուժերն այժմ «օպտիմալ լուծում» են հակամարտության, որը, ըստ թերթի, վճռականորեն թեքվում է հօգուտ Ադրբեջանի։
«Ադրբեջանը, որը դրոնների գերակա սպառազինություն ունի և վայելում է Թուրքիայի աջակցությունը, արդեն իսկ գրավել է հայկական վերահսկողության տակ գտնվող մեծ տարածքներ և կարծես թե հավակնում է գրավել ամբողջ տարածքը։ Թեև Ադրբեջանը մերժել է ռուսական խաղաղապահների տեղակայման գաղափարը, Հայաստանը դա տեսնում է որպես միակ միջոց տարածքների ու կյանքերի հետագա կորուստները կանխելու համար»,- գրում է թերթը։
«Ես կողմնակից եմ ռուսական խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում,- ասել է պարոն Փաշինյանը Հայաստանի մայրաքաղաքում տված հարցազրույցում։- Սակայն խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար»։
comment.count (0)