Բաքվում կարծում են, որ Իրանը ևս իրավունք ունի մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |factor.am|
12:14 - 30 հոկտեմբերի, 2020

Բաքվում կարծում են, որ Իրանը ևս իրավունք ունի մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |factor.am|

factor.am: Իրանը կարող է ապագայում իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Իրանը, որպես տարածաշրջանային գերտերություն, որպես տարածաշրջանային պետություն ևս շահագրգռված է խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ Այս պատճառով էլ Իրանը ևս իրավունք ունի մասնակցելու Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովման այդ գործընթացին։

Միգուցե ապագայում կլինեն ինչ-որ մեխանիզմներ, կոնտակտային խմբեր այս գործընթացի շրջանակում։ Իրանը կարող է իր ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Հաջիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել