Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները Ավետարանոց գյուղի շրջակայքում վերացրել են 20 հատուկ ջոկատային․ ԱՀ նախագահի խոսնակ
12:22 - 02 նոյեմբերի, 2020

Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները Ավետարանոց գյուղի շրջակայքում վերացրել են 20 հատուկ ջոկատային․ ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Այս մասին հայտնել են նախագահի խոսնակը։ Վերջինս տեղեկացրել է․

 

«Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին:

Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել