Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր եւ 9 դատապարտյալ ազատ է արձակվել |armtimes.com|
15:13 - 04 նոյեմբերի, 2020

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր եւ 9 դատապարտյալ ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, եւս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը։

Ազատազրկված անձինք ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել սեպտեմբերի 27-ից ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում։ Դիմումների ընդհանուր թվի մասին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից մանրամասներ չէին հայտնել՝ միայն նշելով, որ նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել