Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան
21:47 - 05 նոյեմբերի, 2020

Շուշիի ուղղությամբ հակառակորդի վիճակը այնքան էլ լավ չէ, իրավիճակն իրենց համար կարող էր փոխվել, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնեին, չստացվեց․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը վերադարձել էր Արցախի Հանրապետությունից, նշեց, որ առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է:

«Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով․ մոտավորապես վաշտային մարտավարական խմբեր մի քանի միավոր զրահատեխնիկայով Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ, կորցնելով մի քանի միավոր տեխնիկա` հետ են շպրտվել»,- հայտնեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացնում է, որ հարձակվում են Շուշիի վրա, սակայն ինքը զարմացած է, քանի որ  պատերազմի այդպիսի ձև չկա, երբ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես:

«Ի՞նչ է նշանակում հարձակում, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, խումբ է՝ 15-20 հոգանոց, խփում ենք, փախչում են այլ ուղղությամբ: Խիտ անտառ է՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող, մաքսիմում՝ փոքր զրահամեքենաներ: Նորից շրջանցում են մի այլ տեղից, փորձում են գտնել դիմադրության թույլ կետեր, գյուղեր մտնել, վնասել, դրոշներ դնել, նկարվել: Հետո մոտենում են մեր տղաները, խփում են, նորից փախչում են (հակառակորդը- խմբ․)՝ տալով մեկ-երկու զոհ, վիրավոր»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդի պայմանական հարձակվողների վիճակը այնքան էլ լավ չէ, քանի որ խմբավորման այդ ծավալով, հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։

«Այսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ մտնեն Շուշի. Մագլցողները փոքր խմբեր են՝ 5-10, մաքսիմում՝ 20 հոգանոց: Խփում ես, մոտենում ես, տեսնում` բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակի են, սիմվոլիկ մի բան են ուզում անել․ նկարեն, որ Շուշի մեկը մտավ, դրոշ դրեց: Չեն կարողանում: Այս իրավիճակն իրենց համար կարող էր միանգամից փոխվել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց: Իրենց խմբավորումը կփրկվեր առանձին կոտորվելու ճակատագրից: Չստացվեց»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Լիսագորի ուղղությամբ՝ դեպի Շուշի, դիվերսիոն խմբեր կան։

«Երեկ մեր ԱԹՍ-ից նկարած հայտնի տեսանյութը հենց էդ ուղղությամբ էր: Այսօր՝ ամբողջ օրը, ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- նշեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել