Հայաստանում կալանավորված վարձկանները հարազատների հետ դեռևս կապ չեն հաստատել. Վերջիններս չունեն հեռախոս․ ՔԿ
 |pastinfo.am|
23:43 - 05 նոյեմբերի, 2020

Հայաստանում կալանավորված վարձկանները հարազատների հետ դեռևս կապ չեն հաստատել. Վերջիններս չունեն հեռախոս․ ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահին ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու վարձկանի վերաբերյալ տվյալներ, որոնց մասնակցությամբ իրականացվել են քննչական գործողություններ, նրանց մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ` միջոցներ են ձեռնարկվում, որ կալանավորված վարձկանները կապ հաստատեն հարազատների հետ, տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ,սակայն այս պահին դա չի հաջողվել` տեխնիկական պատճառներով, այն է` հարազատների մոտ չկա հեռախոս։

Ինչ վերաբերում է պահման պայմաններին, ապա Վարդանյանը հայտնեց, որ առաձին հսկողություն է իրականացվում։ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ նշեց, որ վարձկաններն ունեն դատավարական կարգավիճակ, ՀՀ-ի և ԱՀ-ի համար կարևոր նշանակության անձինք են՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ այն մտահոգությունները, հրապարակայնացվող տեղեկությունները, որ մեր դեմ պատերազմում են վարձկաններ, այսինքն, միջազգային կոնվենցիաներով արգելված հանցագործություն է տեղի ունենում, փաստարկված է:

Վարձկաններն առաջադրված մեղադրանքում իրենց մասնակի են մեղավոր ճանաչել։ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ վերջիններս նշել են, որ ոչ ոքի չեն սպանել, մինչդեռ Ռ. Վարդանյանը նշեց, որ նրանց կոնկրետ անձի սպանության համար չի մեղադրանք առաջադրվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել