Նարիշկինը ներկայացրել է, թե որտեղից է ստացել Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայության տեղեկությունը |1lurer.am|
13:03 - 06 նոյեմբերի, 2020

Նարիշկինը ներկայացրել է, թե որտեղից է ստացել Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայության տեղեկությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցությանը` ընդգծելով, որ իրենք ճշգրիտ տվյալներ են ստացել այդ մասին:

«ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից և առաջին հերթին` Սիրիայից:

Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սերգեյ Նարիշկինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել