Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին, գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակը իմանալով, ուժերն ու միջոցները, որոնք ներդրված են եղել Շուշին գրավելու համար Ալիևի կողմից։
«Մեր իրավիճակը հասկանալով՝ հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար ճակատամարտը, որը տևում է արդեն երեք-չորս օր»,- եզրափակեց նա։
comment.count (0)