Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից և ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն Շուշան Ստեփանյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այդ լուրը, իսկ Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Այս մասին տեղեկություն չեն հաղորդել նաև Արցախի ՊԲ-ն ու տեղեկատվական շտաբը։
comment.count (0)