pastinfo.am: Կազմը համալրելու համար ևս 4 պատգամավորի ներկայություն էր անհրաժեշտ, նրանք չեն գալիս։ ԱԺ բակում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Խորհրդարանական ճգնաժամ կա։ Այսօր իրենք, լինելով մեծամասնություն, չարաշահելով իրենց կարգավիճակը, չեն գալիս, չեն ներկայանում։ Մենք չենք կարողանում նիստ գումարել։ Մենք պահանջում ենք, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները գան։ Այդպիսի լծակ չկա, որ մոտենանք իրենց տներ, բայց հայտնի չէ՝ իրենց տներում, իրենց զոքանչների տներում են, իրենց մորքուրների տներում են, թե որտեղ են։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ նիստը կայանա։ Նիկոլ Փաշինյանը թքած ունի մարդկանց վրա»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։
comment.count (0)