ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխանն Սաղաթելյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն իր բարձրության վրա է։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը ևս ճանաչվեց ոչ իրավաչափ։ Իշխան Սաղաթելյանը ազատության մեջ է։
Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը դատական նիստերից հետո հրավիրվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ուր հիմա կներկայանան։
Ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է փաստաբանը։
comment.count (0)