ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը:
Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին:
Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո՛չ համավարակը, և ո՛չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները:
Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար:
ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
comment.count (0)