Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանը
18:45 - 16 նոյեմբերի, 2020

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանը

Նոյեմբերի 3-ին Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 40-րդ նստաշրջանը, որին ԱՊՀ ԳԿ և ՈՒզբեկստանի Հանրապետության շինարարության նախարարի հրավերով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը:

Տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, քաղաքաշինության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ միջկառավարական խորհրդի ղեկավարը:

Տեսակոնֆերանսի ընթացքում առաջարկվել է խորացնել ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կառույցների միջև շինարարության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում փոխգործակցությունը և տարբեր հարթակներում համագործակցությունը:

Ինչպես նաև քննարկվել են և հաստատվել օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքաշինական օրենսդրության ոլորտում փորձի փոխանակման, ազգային տեղեկատվության համակարգի ներդրում շինարարության ոլորտի թափանցիկության ապահովման, ինդուստրիալ տնաշինության ռազմավարության զարգացման, ԱՊՀ անդամ երկրներում շինարարության ոլորտում դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կիրառման, ԱՊՀ 30 ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ։

ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նստաշրջանը կրում է պարբերական, ամենամյա բնույթ` հիմք ընդունելով 1994 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության Համաձայնագիրը։

ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 41-րդ նստաշրջանը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսվում է անցկացվել Հայաստանում 2021թ. առաջին կիսամյակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել