arm.sputniknews.ru: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ Խորհրդարանում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը մանրամասնեց, որ այն կառույցներին են հրավիրել, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և այլնի ուղղությամբ։
«Ուզում ենք անկաշկանդ զրույց լինի, հստակ պատասխաններ ստանանք՝ արդյոք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է Հայաստանում` իր բոլոր դրսևորումներով` քաղբանտարկյալներից սկսած մինչև սովորական քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելով»,- նշեց Մինասյանը։
Ըստ նրա` հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ միջազգային հանդիպումների ժամանակ տպավորություն է, թե այս կազմակերպություններն ուղղակի չեն տիրապետում ՀՀ–ում տիրող իրավիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են։
comment.count (0)