Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան |tert.am|
15:53 - 19 նոյեմբերի, 2020

Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան |tert.am|

tert.am: Որոշումս վաղուց եմ կայացրել, որ զորացրվեմ բանակից: Դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են: Ինչու այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետև պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս էր հասցնելու Զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Չնայած այդ ընթացքում որոշումս կայացրել եմ, բայց շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին, իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական, այլ միջնորդների միջոցով՝ ռազմաքաղաքական իշխանությանը»,-նշեց նա, ապա ներկայացրեց, թե երբ է կայացրել վերջնական որոշումը.

«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի՝ գիշերվա հայտարարությունից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին որոշումս կյանքի եմ կոչել և բանակից զորացրվելու զեկուցագիր եմ գրել»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, թե այդ ընթացքում չի խոսել, քանի որ զինվորականներին չի թույլատրվում հարցազրույցներ տալ, ինքն էլ այդ որոշման հեղինակներից մեկն է եղել:

Ավելին՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել