Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|
17:49 - 25 հունիսի, 2019

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել:

Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել ցույցի ժամանակ խմբակային բռնությունների ղեկավարման և մասնակցության համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով:

Գլխավոր դատախազությունը, կանոնադրության համաձայն, օրենսդիր մարմնին տեղեկացրել է խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և դիմել է կալանելու համաձայնություն ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել