Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին |armenpress.am|
20:17 - 20 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: Այս մասին հայտնում է  «ՏԱՍՍ»-ը, նշելով, որ ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ», - ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր:

«Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - եզրափակել է Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել