Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար
10:48 - 25 նոյեմբերի, 2020

Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մահացել էր 2020-ի նոյեմբերի 1-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել