Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել․  ստանձնում եմ Չինաստանում ՀՀ-ի առևտրային ներկայացուցչի պարտականությունները․ Վարազդատ Կարապետյան
14:16 - 25 նոյեմբերի, 2020

Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել․ ստանձնում եմ Չինաստանում ՀՀ-ի առևտրային ներկայացուցչի պարտականությունները․ Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ ընկերներ,
այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։

Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել