Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատ է արձակել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային |shantnews.am|
13:36 - 27 հունիսի, 2019

Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատ է արձակել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային |shantnews.am|

shantnews.am: Նիկա Մելիան ազատ է արձակվել գրավի դիմաց: Դատավորների կոլեգիայի անդամ, գործը քննող դատավոր Թեմուր Գոգոխիան նրան ազատ է արձակել 30 հազար լարի գրավով: Մելիան պարտավոր է անձնագիրն ու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը հանձնել դատախազությանը և չխոչընդոտել հետաքննության ընթացքին:

Համախոհների ծափողջույններով դատարանից դուրս եկած Մելիան հայտարարեց.
«Դատարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է՝ ազատություն գրավի դիմաց, թե կալանավորում: Ես ամաչում եմ այն պատգամավորների համար, որոնց պարտադրեցին զրկել իր անձեռնմխելիությունից: Նահանջել, լռել, իհարկե, չեմ ցանկանում: Անկախ սահմանափակումներից, որոնց դեռ պետք է ծանոթանամ, մտադիր եմ շարունակել պայքարը: Պայքարը շարունակվում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել