Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն |armtimes.com|
12:56 - 29 նոյեմբերի, 2020

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն |armtimes.com|

armtimes.com: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց մտավորականների, արվեստագետների նախաձեռնած երթը, որին մասնակցում են նաև սովորական քաղաքացիներ:

Նրանք պատրաստվում են երթով շարժվել Երևանում գտնվող այլ երկրների դեսպանատներ և միջազգային կառույցներ ու կոչ անել դեսպանատներին, կառույցներին, որ նրանք Ադրբեջանին ստիպեն, որ այդ երկիրը վերադարձնի հայ ռազմագերիներին և հայ զինվորների դիակները Հայաստանին:

Առաջին դեսպանատունը, որ նրանք այժմ գնում են, Ռուսաստանի Դաշնությանն է: Սա պայմանավորում են նրանով, որ Ռուսաստանը անկյունաքարային դեր ունի Ղարաբաղյան հակամարտության գործում: Նրանք պատրաստվում են նամակ հանձել ՌԴ դեսպանին:

Երթի մասնակիցները իրենց ձեռքերում պահում են հայ զինվորների լուսանկարները, որոնք անհետ կորած են համարվում կամ ռազմագերի են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել